ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Սոթք վարչական շրջանն այս տարի ունի 15 առաջին դասարանցի։
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում հայտնել է վարչական շրջանի ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ նշելով, որ չնայած ստեղծված իրավիճակին` Սոթքի առաջին դասարանցիները, բոլոր առաջին դասարանցիների պես, այս առավոտ ծաղիկներով գնացել են դպրոց, կայացել է նախապես ծրագրած միջոցառումը։
Հիշեցնենք՝ հակառակորդի ստորաբաժանումները վաղ առավոտից ինտենսիվ կրակի տակ են պահում Սոքի հայկական դիրքերը:
--00—ԼՀ