ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախումբը ներկայացրել է հավաքի մասնակիցների իրավունքների և պարտականությունների վերաբերյալ իրազեկման թերթիկը, որը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել քաղաքացիների իրավունքների և ազատությունների արդյունավետ պաշտպանությունը։ Այս մասին ասվում է Հայրենիքի փրկության շարժման իրավական հանձնախմբի տարածած հայտարարության մեջ:
«Հարկ ենք համարում նշել, որ 24 ժամյա ռեժիմով շարունակում է գործել Մեր հանձնախմբի թեժ գծի հեռախոսահամարը՝043200597։
Իրավական պետությունը այլընտրանք չունի»,- ասված է հայտարարության մեջ:
--00—ՄՀ