ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը նշում է, որ 16 ուժերից հեռացել են, քանի որ հետագա քայլերի մասով անորոշություն են նկատել: 24News-ի հետ զրույցում նա հստակեցրեց՝ այդ անորոշությունը չի ենթադրում, թե Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել:
«Փաշինյանը որքան էլ աթոռին կառչած մնա, բանակցային գործընթացում ոչինչ անել չի կարողանալու: Նա նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ անգամ մի ստորակետ չի կարողացել փոխել: Բերել հասցրել է անդուդի եզրին, ապա նոր միայն հայտարարություն ստորագրել: Իր մնալով՝ Փաշինյանը վտանգում է հայտարարության ինչ-ինչ կետեր փոխելու հավանականությունը»,- նշում է մեր զրուցակիցը:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ