ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 11, 24News
Դեկտեմբերի 11-ի՝ ժամը 09:30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 70,720,319 է, որից 1,588,437-ը մահացել է, 49,148,338-ը՝ ապաքինվել: Ակտիվ վարակակիրների թիվն աշխարհում 9,330,865 է, որից 106,672 մարդ կամ 0,5 %-ը ծայրահեղ ծանր վիճակում է:
Վարակվածների ու մահերի թվով աշխարհում առաջինն է շարունակում մնալ ԱՄՆ-ն: Երկրում կա 16,039,393 վարակման դեպք, որից 299,692-ը մահացել է, 9,330,865-ը՝ ապաքինվել, ակտիվ վարակակիր է 6,408,836 մարդ:
Աշխարհի երկրների ցանկում երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ կա 9,796,992 վարակակիր, ապա Բրազիլիան՝ 6,783,543 վարակակիր, չորրորդում՝ Ռուսաստանի Դաշնությունը՝ 2,569,126 վարակակիր, հինգերորդում Ֆրանսիան է՝ 2,337,966 վարակակիր:
Հայաստանը ցանկում 54-րդն է, երկրում վարակակիրների ընդհանուր թիվը 145,240 է:
Տարածաշրջանի երկրներից Իրանը ցանկում 14-րդն է. վարակակիրների ընդհանուր թիվը 1,083,023 է: Թուրքիան ցանկում 8-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը կտրուկ աճել է՝ հասնելով 1,748,567 է: Ադրբեջանը ցանկում 48-րդն է, վարակակիրների ընդհանուր թիվը 162,774 է, իսկ Վրաստանը՝ 44-րդը, վարակակիրների ընդհանուր թիվը 178,953 է:
Կորոնավիրուսի վիճակագրական տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
--00—ԼՄ