ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News
ԱԱՏՄ-ն հայտնում է՝ Covid-անվտանգության միջոցառումների շարքում տնտեսվարողները պետք է վարեն ջերմաչափման և ախտահանման գրանցամատյաններ՝ պահպանելով սահմանված ձևաչափերը։
Հիմք ընդունելով ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների ամփոփ պատկերը, ըստ որի՝ վերջին շրջանում տնտեսավարողների մոտ covid-անվտանգության կանոններից առավել հաճախ չի պահպանվում ջերմաչափման և ախտահանման գրանցամատյանները սահմանված ձեւաչափով վարման պահանջը,
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թ. օգոստոսի 4-ի 17-Ն հրամանով կորոնավիրուսի (covid-19) տարածման կանխարգելման նպատակով սահմանվել են սանիտարական կանոններ։
Սահմանված պահանջներից է, մասնավորապես, նաեւ այն, որ տարբեր ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտները պետք է վարեն ախտահանման եւ ջերմաչափման աշխատանքների գրանցամատյաններ՝ պարտադիր սահմանված ձեւի համապատասխան։
Օրական 2 անգամ՝ աշխատանքային օրվա ընթացքում՝ ֆիքսված ժամի և ավարտին, իրականացվում են տարածքի ախտահանման և աշխատակիցների ջերմաչափման աշխատանքներ, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը պետք է լրացվի նախարարի հրամանով հաստատված ձեւաչափի գրանցամատյաններում։
Պահանջը սահմանված է պետական կառավարման մարմինների, փակ արտադրական տարածքների, տնտեսական գործունեություն իրականացնող, hյուրանոցային տնտեսության օբյեկտների և այլ ոլորտներում գործունեություն ծավալող կազմակերպությունների համար։
Սահմանված ձեւաչափերով գրանցամատյանների թերի լրացումը կարող է վկայել նշված աշխատանքների թերի իրականացման մասին։
--00--ԱԹ