ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ Միջազգային հակաականային կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները:
Ըստ գերատեսչության՝ Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումներն ականազերծել են շուրջ 238 հեկտար տարածք, 93 կիլոմետր ճանապարհ, 423 բնակելի տուն: Հայտնաբերվել և վնասազերծվել է ավելի քան 8300 պայթուցիկ նյութ։
Պայթունավտանգ առարկաներից տարածքի ականազերծման և մաքրման ընթացքում ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք լեռնային տեղանքի և եղանակի վատթարացման պայմաններում թույլ են տալիս պահպանել ականազերծման բարձր տեմպը: Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը ոչնչացվում են:
--00—ԼՄ