ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News
Ռուս խաղաղապահները Հայաստանը Ղարաբաղին կապող Լաչինի միջանցքի ականազերծման աշխատանքներ են իրականացնում: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, հայտարարել է ՌԴ ԶՈւ խաղաղապահ զորախմբի հրամանատարի տեղակալ Ալեքսեյ Պոլյուխովիչը:
Ներկայում ընթանում է զոհվածների մարմինների փոխանակում, ճանապարհները մաքրվում են չպայթած զինամթերքից ու պայթուցիկ սարքերից: Ճանապարհը պատրաստվում է, որ Ստեփանակերտի բնակիչները կարողանան վերադառնալ տուն:
Պոլյուխովիչը հավելել է, որ ռուս զինվորականները պատրաստ են ապահովել ԼՂ վերադարձող ավտոշարասյուների անվտանգությունը:
--00--ԱԹ