ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 6, 24News
Հունվարի 6֊ին ֆրանսիացի բժիշկների խումբը՝ բժիշկ Լևոն Խաչատրյանի գլխավորությամբ խորհրդատվություն են անցկացրել Գյումրու բժշկական կենտրոնում և Գյումրու ծննդատանը։
Վերականգնողական պլաստիկ վիրաբույժ Պատրիկ Կնիպերն անվճար խորհրդատվություն է տրամադրել պատերազմի ընթացքում տուժած զինծառայողներին, իսկ մանկաբարձ-գինեկոլոգ պրոֆեսոր Անրի-Ժան Ֆիլիպը Գյումրու ծննդատանը ուսումնասիրել է բժշկական օգնության կարիք ունեցող կանանց։
Մինչ այդ Գյումրու ծննդատանը շրջել և նորաթուխ մայրիկներին շնորհավորել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
--00—ՄՀ