ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 8, 24News
Իրանի Իսլամական Հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ուրբաթ օրը հայտնել է, որ ինքը չի վստահում ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում արտադրված դեղամիջոցներին և այդ երկրներից պատվաստանյութեր ներկրելու արգելք է սահմանվել։ Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է իրանական Mehr գործակալությունը։
«Արգելվում է ամերիկյան և բրիտանական պատվաստանյութերի ներմուծումը», - ասել է Խամենեին։
Նա ընդգծել է, որ չի վստահում ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում մշակված դեղամիջոցների որակին, նշելով, որ արևմտյան տերությունները որոշ դեպքերում ցանկանում են պատվաստանյութն ստուգել այլ ժողովուրդների վրա` շեշտելով, որ հանրապետությունը պատրաստ է պատվաստանյութ գնել այն երկրներից, որոնց Թեհրանը վստահում է՝ չնշելով, թե որ երկրների մասին է խոսքը:
--00—ՄՀ