ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 17, 24News
«Նոայի» նախկին կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը ֆուտբոլային իր կարիերան կշարունակի ՖԱԼ-ում հանդես եկող «Տոմ» ակումբում։ 1lurer.am-ի հաղորդմամբ՝ հայտնել է ակումբի մամուլի ծառայությունը։
Նշենք, որ Սիմոնյանի վերջին ակումբը «Նոան» էր, որտեղ նա հանդես էր եկել այս մրցաշրջանի առաջին հատվածում՝ մասնակցելով 10 խաղի, դառնալով 3 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ:
--00—ՄՀ