ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ունի սկսնակ/ստարտափ ընկերություններին աջակցման տարեկան դրամաշնորհային ծրագրեր (շուրջ 1 մլրդ դրամ տարեկան բյուջե): Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
«Ներկայացված է մասնագիտական ուղղությունների բաշխվածությունը, որտեղ սկսնակները (դիմորդները) դիրքավորվում էին 2020 թվականին:
Հրաշալի կլիներ լսել ոլորտի մասնագետների կարծիքները և առաջարկները՝ ներկայացվածի վերաբերյալ»,- գրել է Արշակյանը:
--00—ԼՄ