ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆՎԱՐԻ 26, 24News
Իրանի իշխանությունները հավանության են արժանացրել «Սպուտնիկ V» պատվաստանյութի կիրառումը և մտադիր են առաջիկայում սկսել դեղամիջոցի արտադրությունը: Այս մասին ТАСС-ի հաղորդմամբ՝ հայտնել է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում:
«Կցանկանայի տեղեկացնել, որ «Սպուտնիկ V» պատվաստանյութը նախօրեին նույնպես գրանցվել է Իրանում, այն հաստատվել է մեր սանիտարական հարցերով զբաղվող իշխանությունների կողմից: Եվ մոտ ապագայում, հուսով ենք, որ կկարողանանք գնել այն, ինչպես նաև անցնել համատեղ արտադրության»,- հայտարարել է Զարիֆը:
--00—ՄՀ