ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 5, 24News
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութի արդյունավետության կապակցությամբ շնորհավորել է Ռուսաստանին․ Մոսկվան և Վաշինգտոնը պայմանավորվել են շփումներ հաստատել գիտնականների միջև։ Այս մասին հայտնում РИА Новости-ն։
«Ես երեկ խոսել եմ Էնթոնի Բլինկենի հետ, մենք անդրադարձել ենք «Սպուտնիկ»-ի թեմային, նա շնորհավորել է պատվաստանյութի արդյունավետության համար, և պայմանավորվել ենք մեր համապատասխան լաբորատորիաների, գիտնականների, արտադրողների միջև շփումներ հաստատել, տեսնել՝ արդյոք այդ ճակատում փոխգործակցության հնարավորություն կա»,- ասել է Լավրովը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա նշել է, որ մի շարք երկրներ ռուսական պատվաստանյութի գնման և իրենց երկրի տարածքում արտադրության հարցում արդեն իսկ շահագրգռված են։
--00—ՄՀ