ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 16, 24News
Փետրվարի 15-ին առեղծվածային դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 09։30-ի սահմանում ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի կենտրոնական գերեզմանատան կից տարածքում մարդկային ոսկորներ կան, գրում է shamshyan.com-ը։
Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Ըստ աղբյուրի՝ հետաքննիչի որոշմամբ մարդկային ոսկորները փաթեթավորվել և ուղարկվել են դատաբժշկական փորձաքննության։
--00—ԼՄ