ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 22, 24News
Փետրվարի 22-ին նախարար Արա Այվազյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասիին` նրա պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ:
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարարը շնորհակալություն է հայտնել մշտական ներկայացուցչին Հայաստանում ծավալած գործունեության համար` մաղթելով նրան հաջողություններ իր հետագա աշխատանքում։
--00—ՄՀ