Զորքերի հայելային հետքաշման խոսքից ժամեր անց հրաժարական տվեցի. Արա Այվազյան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 19, 24News

Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Արա Այվազյանը համաձայն չէ հայ-ադրբեջանական սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի, ինչպես նաև զորքերի հայելային հետքաշման մասին կառավարության վարած քաղաքականության հետ: Այս մասին նա հայտարարել է Ազատության հրապարակում Արթուր Վանեցյանին այցելության ժամանակ լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ:

«Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին նախնական խոսակցություններ կային, իսկ երբ հնչեց զորքերի հայելային հետքաշման մասին հայտարություն, ժամեր անց հրաժարական տվեցի», - ասել է Այվազյանը՝ հավելելով, որ «որոշ հարցերի շուրջ վարչապետի հետ համաձայն չէի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

--00--ԱՀ