ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ փետրվարի 22-ին՝ ժամը 20.00-ի սահմանում, Երևան–Աշտարակ մայրուղու հարևանությամբ անհայտ անձանց կողմից վթարվել է Շորշոր–Երևան մայրուղային ջրատարը:
Նշված վթարի վերացման աշխատանքների հետ կապված՝ փետրվարի 23-ին՝ ժամը 10.00-18.00-ն, կդադարեցվի Երևանի Հաղթանակ թաղամասի, Սիլիկիան թաղամասի 4-13 փողոցների, Արմավիրի մարզի Մերձավան գյուղի և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի 5-րդ փողոցի՝ իր նրբանցքներով ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
--00—ԼՄ