ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News
Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Լավրենտի Սարգսյանը հայտարարություն է տարածել.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի Գլխավոր շտաբի կողմից այսօր արված հայտարարությունը շրջադարձային է, այն ևս մեկ անգամ փաստում է, որ մեր Զինված ուժերը գործում են բացառապես հայոց պետականության, երկրի անվտանգության և ժողովրդի շահերից ելնելով:
Ողջունում եմ ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջի հայտարարությունը: Սատարելով ՀՀ Զինված ուժերին՝ բոլորիդ կոչ եմ անում անձնական շահերից վեր կանգնել, իրավիճակը սթափ դատել ու միասնաբար պաշտպանել մեր՝ օր օրի բզկտվող ու հուսահատության եզրին հասնող հայրենիքը»:
--00--ԱՀ