ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 28, 24News
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 33-րդ տարելիցի կապակցությամբ, այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Երկրի ղեկավարին ուղեկցել են ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը և մի խումբ այլ պաշտոնատար անձինք:
--00—ԼՄ