ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, ԱՀ Անկախության հանրաքվեի, մարդու հիմնարար իրավունքների և Սահմանադրության օրվա կապակցությամբ, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն Ազգային ժողովի պատգամավորների և ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանի և կառավարության անդամների հետ այցելել է Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցել և ծաղկեփսակ խոնարհել հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիների հուշակոթողին։
ԱԺ նախագահի գլխավորած կառավարական պատվիրակությունը Զինվորական պանթեոնում ծաղիկներ է խոնարհել Արցախյան 3 պատերազմներում զոհված հայորդների շիրիմներին։
Խորհրդարանի ղեկավարը օրվա առիթով ուղերձ է հղել, իսկ ԱԺ խմբակցությունները՝ հայտարարություն տարածել։
--00—ԼՄ