ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 15, 24News
Սեռական փոքրամասնության ներկայացուցիչները, որ ամուսնական դաշինք են կազմում, չեն կարող եկեղեցու օրհնությունը ստանալ: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Վատիկանի վարդապետական գրասենյակը:
«Որոշ եկեղեցական շրջանակներում տարածվում են միասեռ զույգերի օրհնության մասին նախագծեր և առաջարկներ: «Եկեղեցին արդյո՞ք լիազորված է նրանց օրհնել, պատասխանը բացասական է»,- ասված է հայտարարության մեջ:
Տղամարդու և կնոջ ամուսնությունը խորհուրդ ունի, որի հետ էլ կապված է օրհնությունը, ուստի այն միասեռ ամուսնությունների վրա չի կարող տարածվել:
--00--ԱԹ