ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 4, 24News
«Victoria's Secret» ապրանքանիշի ցուցադրությանը մասնակցած առաջին հայ մոդել Ռուբինա Խանզադյանն ամուսնացել է իր ընտրյալի` Գաբրիել Ռոզենի հետ։ Նա ինստագրամի էջում լուսանկարներ է հրապարակել հարսանեկան արարողությունից։
Ռուբինան հարսանեկան զգեստի դիզայներներին շնորհակալություն է հայտնել իր երազանքների հագուստը կարելու համար։
Մոդելի ընտրյալը Նյու Յորքից է, ազգությամբ` հրեա։
--00—ՅՄ