ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22, 24 News
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ֆեյսբուքյան էջում լուսանկարներ են հրապարակվել` կից հետևյալ գրառմամբ.
«Մեր գրասենյակում այսօր փոքրիկ հարսանիք էր: Կանադահայ Ջորջ Թոմասեանը և սիրիահայ Ժոսլին Պալին հայրենիքում ամուսնացան: Նրանք փաստաթղթային խնդիրներ ունեին, որոնց լուծմանը մեր գրասենյակը սիրով աջակցեց: Ամուսնության գրանցումից հետո նորապսակները հյուրընկալվեցին մեր գրասենյակում, որը հայրենիքում նրանց յուրօրինակ տներից մեկն է: Եկեք երջանկություն մաղթենք մեր Ջորջին և Ժոսլինին»:
--00--ԱԹ