ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 22, 24News
Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը կարծում է, որ խորհրդարանական արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են։ Նրա կարծիքով՝ դա լինելու է ոչ թե ընտրություն, այլ վստահության հանրաքվե։
24News-ի հետ զրույցում պատգամավորը վստահեցրեց՝ իշխանությունը քմահաճույքներով չի առաջնորդվելու ու մեկ էլ հանկարծ որոշի, որ չեղարկում է արտահերթը։ «Եթե հանկարծ ֆորսմաժորային իրավիճակ չլինի, ապա ընտրության չեղարկում չի լինի։ Ի վերջո, մարդիկ էլ են պահանջում վերջ դնել այս անորոշությանը»,- ավելացրեց մեր զրուցակիցը։
Իմքայլականը համակարծիք չէ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի տեսակետի հետ, թե արտահերթ ընտրությունները կեղծվելու են։ «Տեր-Պետրոսյանն է կեղծելու մեծ վարպետ, մենք ապացուցել ենք, որ կեղծող չենք»,- ընդգծեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ