ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հարցազրույց է տվել «Аргументы и Факты» պարբերականին, և, անդրադառնալով 44-օրյա պատերազմին, հիշեցրել է Լեռնային Ղարաբաղի տարածքում ռազմական գործողությունները դադարեցնելու գործում ՌԴ Վլադիմիր Պուտինի անձնական դերի մասին։
«Բոլորը պետք է հիշեն Պուտինի անձնական դերակատարումը պատերազմը դադարեցնելու գործում», - ասել է Պեսկովը՝ ընդգծելով, որ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում կարևոր էր Պուտինի՝ Ադրբեջանի հետ ունեցած «վստահության գերազանց հարաբերությունները» և Հայաստանի հետ «պատմականորեն լավ հարաբերությունները»:
--00—ԼՄ