Թուրքիայի հետ հարաբերություններին պետք է մոտենալ հավասարակշռված ու հանդարտ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 5, 24News

հասարակական

«Թուրքիայի հետ հարաբերություններին պետք է մոտենալ հավասարակշռված ու հանդարտ՝ առանց պարզունակ մոտեցումների, դուրս գալով «Թուրքիան մեր թշնամին է» կամ «մեր թշնամին չէ» պատկերացումներից»․-այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Մենք ունենք արտաքին և ներքին անվտանգության լուրջ խնդիրներ: Մեր հարաբերությունները չենք կարողանում նորմալ կարգավորել մեր բարեկամ երկրների հետ, ուր մնաց՝ հակառակորդների հետ: Թե՛ Ադրբեջանի նախագահը, թե՛ Թուրքիան հռետորաբանությամբ ամեն օր մեզ սպառնում են», - նշեց Սամսոնյանը:

Լրագրողի հարցին՝ նրանց թշնամի համարո՞ւմ է՝ պատգամավորը պատասխանեց. «Բնականաբար»:

--0--ԿԿ