ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 24, 24News
Թուրք գրող և հրապարակախոս Թաներ Աքչամը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Լավ օր է բոլոր նրանց համար, որոնք պայքարում են ավելի լավ աշխարհի համար: Հուսանք` այս լուրն իրականություն կդառնա: ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը նոր ժամանաշրջանի սկիզբ է»,-նշել է թուրք գրողը:
Ֆեյսբուքյան իր էջում Աչքամը կիսվել է նաև New York Times-ի հոդվածով, որտեղ գրված է, որ ԱՄՆ նախագահը կճանաչի Հայոց ցեղասպանությունը։
--0--ԿԿ