ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 27, 24News
2020 թ․ պատերազմի հետևանքով Հայաստանում գտնվող կամ Արցախ վերադարձած քաղաքացիներին (68,000+15,000), ավերածությունների հետևանքով անշարժ գույքը կորցրած արցախցիներին (250,000) և Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված քաղաքացիներին տրվող (300,000) աջակցության ծրագրերի վճարման ժամկետները երկարացվել են մինչև 2021 թ․ հուլիսի 1-ը։ Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Այսպիսով՝ մինչ նշված ժամկետը կշարունակվի ծրագրերին արդեն իսկ դիմած քաղաքացիների աջակցության վճարման գործընթացը։
Շահառուներին նախարարությունը հորդորում է վճարման մասին հաղորդագրությամբ տեղեկանալուց հետո մոտենալ Հայփոստ կամ Արցախփոստ՝ գումարն ստանալու համար․ հուլիսի 1-ից հետո վճարումներ չեն իրականացվի։
--00--ԱԹ