ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 3, 24News
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն այն կարծիքին է, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում այսօր ունեցած ելույթը նախընտրական արդարացում էր:
24News-ի հետ զրույցում նա նշեց, որ վաղուց արդեն չի զարմանում Փաշինյանի ելույթներից ու հատկապես դրանց բովանդակությունից:
Անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական կարգախոսին՝ «Ապագա կա», Սամսոնյանը շեշտեց. «Երբևէ չեմ մտածել, որ Հայաստանն ապագա չունի, ուղղակի իրենց հետ այդ ապագան առավել վատթար է լինելու: Ցինիկաբար լոզունգ են ընտրել, թե «Ապագա կա», բայց էդ ապագայի վրա խաչ են քաշել: Եթե Փաշինյանն ընտրվի, վատթար, անճարակ, անկիրթ, անողնաշար կառավարումը շարունակվելու է, ու դատարկվելու ենք»:
Մանրամասները՝ տեսանյութում։
--0--ԿԿ