ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 10, 24News
Առողջապահության նախարարի տեղակալ Գեւորգ Սիմոնյանն այցելել է ՊՊԾ հաշվեկշռում գտնվող ավտոմեքենայի մասնակցությամբ տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով հոսպիտալացված քաղաքացուն։
Նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, մասնագետների հսկողության տակ, իսկ մյուս քաղաքացին հրաժարվել է հոսպիտալացումից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
--00--ԱՀ