ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News
Վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի մոտ ուժային կառույցների ղեկավարների քննարկում է ընթանում։ 24News-ի լրագրողը նկատել է, որ կառավարության շենքի հետնամուտքով ներս են մտել պաշտպանության նախարարին ու Գլխավոր շտաբի պետին սպասարկող մեքենաները։ Ամենայն հավանականությամբ, կառավարությունում ընթանում է Անվտանգության խորհրդի նիստ, որը քննարկում է Գեղարքունիքում և Սյունիքում ընթացող գործընթացները։
--00—ԼՄ