ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել ռուս-ամերիկյան հարաբերությունների մասին։
«Պատկերացրեք ռուս-ամերիկյան հարաբերությունների ամբողջ սպեկտորը: Լայն աշխարհագրությունը, լարվածությունը, շահերի բախումներն ու թշնամական տրամադրվածությունը: Հիմա պատկերացրեք, թե քանի՞ հարյուր հարց կա քննարկելու այս պետությունների փոխհարաբերություններում: Իսկ հիմա տեսե՛ք։
Բլինքենի և Լավրովի կողմից քննարկված հարցերի թոփ հնգյակը.
1. Ուկրաինա,
2. Սիրիա,
3. Հայաստան-Ադրբեջան,
4. Աֆղանստան,
5. Իրան։
Ու սրա ֆոնին պատկերացրեք Հայաստանի դիվանագիտություն, որն ի գիտություն է ընդունում մեր տարածքային ամբողջականությունը կասկածի տակ դնող հայտարարությունը, այլ ոչ թե կոշտ հակադարձում նման ձևակերպման անթուլատրելիության մասին»:
--00—ԼՄ