ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 22, 24News
Վաղատուրից գյուղ եկող կաթի մեքենան ադրբեջանցիները կանգնեցրել են, ծխախոտ ուզել, հիմա եկել ենք, պարզենք` ինչ է եղել: Այս մասին լրատվամիջոցների հետ զրույցում հայտնել է Խոզնավարի համայնքապետ Վարո Գրիգորյանը:
«Մեքենան կանգնեցրել են, հայերեն լեզվով ծխախոտ են ուզել։ Ըստ վարորդի ադրբեջանցիներ են եղել: Հիմա գյուղացիներով եկել ենք, տեսնենք` ինչ է եղել, բայց էստեղ ոչ ոք չկա»,- հայտնել է նա:
Համայնքապետի խոսքով ադրբեջանցիները գտնվում են գյուղից 2.5 կիլոմետրի հեռավորության բարձունքի վրա: Գյուղից կանանց ու երեխաներին հանել են, մնացել են տղամարդկանցով և զինվորականներով։
Հիշեցնենք, որ արդեն մի քանի օր է, ինչ ադրբեջանական զինուժը Գեղարքունիքի և Սյունիքի հատվածում ներխուժել է ՀՀ տարածք, որոշ հատվածներում ադրբեջանցիները հետ են քաշվել, որոշ հատվածներում դեռ շարունակում են մնալ ՀՀ տարածքում։
--00--ԱՀ