ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Իմքայլական նախկին պատգամավոր, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Թագույի Թովմասյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ։
«ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն Մայիսի 27-ի վաղ առավոտյան, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում, ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Շտապ խոսել եմ Գեղարքունիքի մարզի սահմանամերձ համայնքների ղեկավարների, բնակիչների, ինչպես նաև ՀՀ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Եվ կարծում եմ, որ այսօր առավել, քան երբևէ անելիք ունենք բոլորս:
Ուստի հրատապ անհրաժեշտություն է առաջանում ոչ միայն խորհրդարանում ԱԺ արտահերթ նիստ գումարելու, այլև Անվտանգության խորհրդի նիստ հրավիրելու, որտեղ պետք է մասնակցենք նաև մենք՝ անկախ պատգամավորներս, որ ներկայացնում ենք սահմանամերձ մարզերը:
Հիշեցնենք, որ մայիսի 27-ի վաղ առավոտյան Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ՀՀ ԶՈՒ N զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
ՀՀ ԱԳՆ-ն ևս արձագանքել է միջադեպին՝ խստորեն դատապարտելով այն և պահանջելով 6 հայ գերիների անհապաղ վերադարձ։
--00—ԼՄ
--00—ԼՄ