ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Ազգային անվտանգությա խորհրդի նիստում հայտարարեց, որ բաց առաջարկ ունի միջազգային հանրությանը և Ադրբեջանի կառավարությանը։
«Առաջարկում եմ երկու կողմերի զինված ստորաբաժանումները հայելային եղանակով, շատ արագ վերադառնան մշտական տեղակայման վայրեր, դրա փոխարեն սահմանագծի երկայնքով՝ Սոթք-Խոզնավար հատվածում տեղակայվեն Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խումբը ներկայացնող միջազգային դիտորդներ։ Դրանից հետո նոր տեղի ունենա սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը՝ Ռուսաստանի կամ Մինսկի խմբի աջակցությամբ»,- ասաց նա։
Փաշինյանը հույս հայտնեց, որ առաջարկը կընդունվի, այլապես այս ճանապարհով չգնալու դեպքում իրավիճակն անխուսափելիորեն դուրս է գալու վերահսկողությունից։
--00—ՄՀ