ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 27, 24News
Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը քննադատել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հայ զինվորների գերեվարման հարցին չանդրադառնալու համար:
«Ադրբեջանի ագրեսիայի և Հայաստանի տարածքի օկուպացիայի ֆոնին՝ երբ Ալիևի ուժերը հայ զինվորների են գերեվարել Հայաստանի տարածքից, մեր դեսպան Լին Թրեյսին գրառում է կատարում սերֆինգի մասին»,- գրել է Հայ Դատի հանձնախումբը (ANCA)՝ կից ներկայացնելով դեսպանատան թվիթերյան գրառումը:
--00--ԱՀ