ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
Ռուսական խաղաղապահ զորակազմի զինծառայողները նախօրեին 98 ուխտավորի հերթական խմբի համար ապահովել են Ամարասի քրիստոնեական վանք այցելության անվտանգությունը: Այդ մարդիկ այստեղ են եկել Ստեփանակերտից և վանքին հարակից քաղաքներից ու գյուղերից: Այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ամարասը վաղ միջնադարյան քրիստոնեական վանքերից մեկն է: Այն տեղակայված է Մարտունի շրջանի տարածքում: Ավելի վաղ վանքն ունեցել է կրոնական և մշակութային կենտրոնի կարգավիճակ:
--00—ԼՄ