ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 10, 24News
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հարցազրույց է տվել «Մեդիակենտրոն»-ին, որի շրջանակում անդրադարձել է նաև գերիների վերադարձի թեմային, ինչպես նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե գերիները 1-2 ամիս էլ կսպասեն։ Ըստ Լենա Նազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի նշած 1-2 ամիսը պայմանական ասված ժամանակ է։
«Ոչ մի հիմք չկա Նիկոլ Փաշինյանի ասածի տակ, մեկ–երկու ամիսը պայմանական ժամանակ է․ գերիները պետք է վերադառնան անհապաղ, բայց չկա ժամկետ,-ասել է Նազարյանն ու հռետորական հարցով դիմել հարցազրուցավարին,-իսկ գուցե մեր հանրությունն Ադրբեջանի՞ց պահանջի գերիների վերադարձը, մե՞նք ենք պատանդ պահել»:
Ճշտող հարցին՝ ինչպես պետք է հանրությունը պահանջի, Լենա Նազարյանը պարզաբանել է․ «Դուք էլ ունեք խոսք ասելու հնարավորություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ