ԵՐԵՎԱՆ, ՀՈւՆԻՍԻ 21, 24News
Հայաստանը Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները կպահպանի: Այս մասի հայտարարել է ՌԴ Դաշնությունների խորհրդի միջազգային հարցերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը:
«Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է: Հայ ժողովուրդը գիտի, որ նա վստահելի ու հավատարիմ ընկեր է, ամենամոտը Հայաստանին»,-ասել է նա:
Ըստ Ջաբարովի՝ Ռուսաստանի համար կարևոր է, որ Հայաստանը մնա ՀԱՊԿ-ի հավատարիմ գործընկերը, ԵԱՏՄ անդամ երկիր:
--00—ՄՀ