ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 28, 24News
Հունիսի 24-ին ՀՀ արդարադատության նախարարիի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանը «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի ժամանակավոր խորհուրդ նշանակելու մասին որոշում է ստորագրել։
«Հիմք ընդունելով «Հիմնադրամների մասին» օրենքի 23-րդ հոդվածւ 7-րդ մասը և Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2018 թվականաի հունիսի 11-ի N 704-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 18-րդ կետի 20-րդ ենթակետը, հրամայում եմ նշանակել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի՝ 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ՝ հետևյալ կազմով․
1․ Մհեր Հերբերտի Գրիգորյան,
2․ Վահրամ Ժորայի Դումանյան,
3․ Եղիշե Գրիգորի Կիրակոսյան»,-նշված է որոշման մեջ։
--00—ԼՄ