ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 29, 24News
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին և Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ։ Այս մասին նա գրել է թվիթերյան էջում:
«Շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին և վարչապետ Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական բարեհաջող ընտրությունների անցկացման կապակցությամբ: Հայաստանի հետ մեր գործընկերությունը հիմնված է ընդհանուր արժեքների վրա՝ ժողովրդավարական բարեփոխումների և հակամարտության կարգավորման ոլորտներում, և մենք պատրաստ ենք ուժեղացնել այդ համագործակցությունը»,- ասված է ԱՄՆ նախագահի թվիթերյան գրառման մեջ:
--00--ԱՀ