ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 6, 24News
Ռուսաստանում կորոնավիրուսի պատճառով մահվան դեպքերի թիվը 1 օրում աճել Է 737-ով։ Նախօրեին թիվը եղել է 654։ Սա ամենաբարձր ցուցանիշն է համավարակի ընթացքում։ Այդ մասին հայտնել է COVID-19-ի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբը, գրում է kommersant.ru-ն։
Ռուսաստանում կորոնավիուսով վարակման հաստատված դեպքերի թիվը 1 օրում աճել Է 23 378-ով՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 5 658 672-ի: Կորոնավիրուսից բուժվածների թիվը մեկ օրում աճել Է 18 411-ով, ընդամենը ապաքինվել Է 5 101 852 մարդ:
--00—ԼՄ