ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 12, 24News
ՀԱՊԿ անդամ ցանկացած երկրի տարածքում օտարերկրյա ռազմաբազաների կամ ռազմական նշանակության այլ օբյեկտների հայտնվելն, ըստ համաձայնագրի, կազմակերպության շրջանակներում հաստատում կպահանջեր: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը` միաժամանակ հավելելով, որ ոչ ոք նման հայտ չի ներկայացրել:
«Ես չեմ կարծում, որ անվտանգության շահերին կհամապատասխաներ Կենտրոնական Ասիայում նոր ամերիկյան ռազմական օբյեկտների հայտնվելը»,- ասել է նա:
--00--ԱԹ