ԵՐԵՎԱՆ, ՀՈՒLԻՍԻ 18, 24News
Եվրախորհդի նախագահ Շառլ Միշելն այսօր ժամանել է Ադրբեջան: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Շառլ Միշելը հանդես են եկել համատեղ ասուլիսով, որի ընթացքում անդրադարձել են տարածաշրջանային հաղորդակցման բացմանը։
«Բոլոր հաղորդակցման ուղիները պետք է բացվեն համաժամանակյա սկզբունքով, որով Հայաստանը հնարավորություն կստանա երկաթուղային կապ հաստատել Իրանի և Ռուսաստանի հետ, իսկ Ադրբեջանը Նախիջևանի հետ»,- նշել է Ալիևը։
Ալիևը հայտարարել է, որ Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում «3 միջազգային օդանավակայան է կառուցվելու, առաջինը՝ Ֆիզուլիում (Վարանդա), որը կգործարկվի տարեվերջին, երկրորդը՝ Զանգելանում (Կովսական), երրորդը՝ Լաչինում (Բերձոր): Վերջինի կառուցումը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին»:
--00--ԱՀ
--00--ԱՀ