ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 22, 24News
Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Ալաշկերտը» երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը թիմի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանի հետ, hաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
«Ակումբի հիմնադիր-սեփականատեր Բագրատ Նավոյանի հետ հանդիպման ընթացքում մարզիչը ցանկություն հայտնեց վերադառնալ Ռուսաստան՝ կնոջ առողջական խնդիրների պատճառով:
Չնայած «Ալաշկերտի» համար կարևոր պահին, պարոն Նավոյանը ընդառաջեց մարզչին՝ նշելով, որ «Ֆուտբոլն, անշուշտ կարևոր է, բայց ընտանիքն առաջին տեղում է»:
Շնորհակալություն ենք մաղթում պարոն Գրիգորյանին կարճ ժամանակում կատարած մեծ աշխատանքի համար և հաջողություն մաղթում մարզչին հետագա գործունեության մեջ»,- ասվում է «Ալաշկերտի» հայտարարության մեջ:
--00--ԿԿ