ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 3, 24News
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ օգոստոսի 3-ին ամփոփվել են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2021թ. առաջին կիսամյակի ընթացքում կատարված աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ամփոփմանը մասնակցել են Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, տեսչական մարմնի ղեկավար կազմը և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։
«Ներկայացվել են տեսչական մարմնի 2019, 2020, 2021 թվականների նույն ժամանակահատվածում կատարողականի ամփոփ ցուցանիշները, քննարկվել են տեսչական մարմնում աշխատանքների կազմակերպման հետ կապված առկա խնդիրները»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից տրվել են կոնկրետ հանձնարարականներ։
--00--Ահ