ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 12, 24News
«Սև լճում ինչ ուզում են, թող կառուցեն, մեկ է, մենք մեր հողերի տերն ենք լինելու։ Մեր զորքին 9-10 ամիս չկրակելու հրաման է տրված եղել։ Հայը, ոնց 1992-ին է միայնակ կռվել, նույնն էլ հիմա․ այն ժամանակ թուրքը ծնկաչոք կրվեց, իսկ մենք ծնկի չենք եկել»։ 24TV-ի եթերում նման կարծիք է հայտնել փոխգնդապետ Անահիտ Մարտիրոսյանը։
«Շուշին տվեցին։ Ոչինչ ջրի տակ չի մնում, մինչև սեպտեմբերի վերջ բացահայտումներ կունենանք։ Ինչի՞ Եղնիկները չհանձնեցին, որովհետև այնտեղ հրամանատար էր կանգնած։ Վերևից հրաման է եղել, որ նոյեմբերի 25-ին՝ Մոնթեի ծննդյան օրը, պետք է հանձնենք Քարվաճառը», - նշել է փոխգնդապետը, ապա հավելել․ «մեր պաշտոնյաները Նժդեհին ֆաշիստ սարքեցին, ձեզ թվում է՝ նրանց հետաքրքրո՞ւմ է Վազգեն Սարգսյանը։ Սխալը Տեր-Պետրոսյանից է եկել․ 1992-ին պետք է սահմանազատում աներ, այսօր մեր հողերը մերը կլինեին։ Բայց հիմա Ալիևը վախենում է, որովհետև մենք Արցախը հետ ենք բերելու»։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԼՄ