Հայաստանում արդեն պատվաստվել է 275 հազար 138 մարդ

ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 30, 24News

նկար

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր՝ օգոստոսի 29-ի դրությամբ, կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 176552, երկրորդ դեղաչափ՝ 98586։

Հիշեցում.

«Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը

Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար

Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:

Պատվաստումներն անվճար են:

--00—ԼՄ