ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ Անկախության օրվա առիթով: Ուղերձում ասված է.
«Ձերդ գերազանցություն, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ:
Վստահ եմ, որ Ձեր՝ պետական գործչի հսկայական փորձը հետագայում ևս կծառայի Ուզբեկստանի բարգավաճմանը:
Համոզված եմ, որ Հայաստանի և Ուզբեկստանի փոխհարաբերությունները հետագայում ևս կզարգանան համագործակցության ամրապնդման ուղիով՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում:
Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ, հարգելի Շավքաթ Միրոմոնի, քաջառողջություն, երջանկություն, իսկ Ուզբեկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»։
--00—ԼՄ