ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2, 24News
Մեզ ասել են, որ ծրագիրը մշակման փուլում է։ Որոշել ենք, մեկ շաբաթ ժամանակ տալ, մեզ տալիս են որոշման նախագիծ, որ հասկանանք ինչ է սպասում մեզ ընդհանրապես։ Այս մասին լրագրողներին ասաց կառավարության մոտ ցույց իրականացնող Քաշաթաղցիների բնակիչներից մեկը։
«Եթե մեկ շաբաթվա ընթացքում չիմանանք մեզ ինչ է սպասվում հետագայում, պատրաստ ենք նստացույց անելու։ Իրենք պարտավոր են մեզ բոլորիս բնակարաններով ապահովել, մինչև իրենց որոշումը կլինի։ Դա կարող է երեք տարի տևել, մենք մի տարի է փողոցում ընկած ենք»,- ասաց քաշաթաղի բնակիչներից մեկը։
Քաշաթաղցիները պայմանավորվեցին կառավարության մոտ հավաքվել սեպտեմբերի 27-ին՝ պատերազմի օրը։
--00—ՄՀ